Կառավարությունից հաստատում են՝ նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախատեված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։