ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտի մասին իմ խոսքերը սխալ են թարգմանել. ՌԴ-ում Սիրիայի դեսպան

ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին իր խոսքերը ճիշտ չեն հնչել պաշտոնական թարգմանության ընթացքում: Ավելի վաղ դիվանագետի մեջբերումից հետևում էր, որ Սիրիան «գրավոր խնդրանքներ է ուղարկել կազմակերպություն մտնելու մասին»:

«Սիրիան դեռլուրջ բանակցություններ է վարում ԲՐԻԿՍ–ին անդամակցելու շուրջ», – պարզաբանել է Ջաֆարին իր դիրքորոշումը ՏԱՍՍ-ին:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է կազմակերպության նախագահի պաշտոնը։ Բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից՝ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։