Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում՝  եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը 10:00:

Արագածոտնի թեմից հայտնում են, որ այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։