Նա դարձել է ինչ-որ ջրի տակի օձ․ Զախարովան՝ Բորելին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին անվանել է «օձ», գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ իր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը կոչ էր արել ԵՄ երկրներին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի օդանավակայաններին և արձակման կայաններին:

«Նա միշտ եղել է հակառուսական գործունեության ամենաակտիվ ոգեշնչողը: Նա վաղուց անցել է բոլոր սահմանները՝ որպես դիվանագետ, որպես քաղաքական գործիչ… Նա դարձել է ինչ-որ ջրի տակի օձ»,-ասել է Զախարովան։