«Թամարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

«Թամարա» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքերից, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 199․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 29․9 մլրդ դրամ։