Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալներին և պետքարտուղարին: Դա կապված է ռազմական դրության պայմաններում գերատեսչությունում գործընթացների հստակություն և վերահսկելիություն ապահովելու անհրաժեշտությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում։

«Ես ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», – ասվում է հրապարակման մեջ։