Գողացել են որոշ օգտատերերի WhatsApp հաշիվները․ Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

«Կարևոր – այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։

Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս։

Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը – Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը – ինչոր մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները – փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»։