Բլինքենը ողջունել է «խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին հետագա առաջընթացի կոչ է արել՝ շուտափույթ ավարտելու խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բլինքենը ողջունել է կայուն և արժանապատիվ խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը: ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին ավելի մեծ կայունություն և բարգավաճում կբերի: