Միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների համար

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի  միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների  ու գերիների ու նրանց տունդարձի համար։

Մեկ տարի առաջ  սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների  հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին  քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի  հայեր: