Ադրբեջանը մինչև հիմա ՀՀ-ի սահմանակից բնակավայրերի անունները չգիտի ու սահմանազատում է նախատեսում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որ իբր Հայաստանի զինուժը Գորիսի շրջանի Արավուս գյուղից ռմբակոծել է, ուշադրություն, Նախիջևանի Լեկեդաղ գյուղը։

Արավուսը սահմանակից է Բերձորին (Լաչինին) և Նախիջևանից հեռու է 70 կմ։

Փաստորեն, Ադրբեջանը մինչև հիմա Հայաստանի սահմանակից բնակավայրերի անունները չգիտի ու այս մակարդակով էլ սահմանազատում է նախատեսում անել։

Հուսով եմ, Հայաստանը այս խայտառակ կեղծիքը պատշաճ կներկայացնի միջազգային հանրությանը»։