Կորցնել ծնողիդ, հարազատ եղբայրներիդ, 25 օրվա ամուսնուդ․ ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի
Կորցնել ծնողիդ, կորցնել հարազատ եղբայրներիդ, կորցնել 25 օրվա ամուսնուդ։
Ու կորցնել բոլորին ՄԻԱՆԳԱՄԻՑ, մի ակնթարթում ու մի վայրկյանում։ Կորցնե՞լ ամբողջ ընտանիքդ։
Չէ՛, չեմ լսել, կինոյում, հեքիաթներում, գրքերում միշտ էլ վերջում բարին ու լավն է հաղթում։ 40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան։ Ցավ, որը երբեք չի սպիանալու, չի բուժվելու։
Կարծես թե 1 ամիս է դեռ ինչ կողքիս չեք, բայց արդեն 1 տարի։ Էնքան բան կա ձեզ պատմելու, հետ եկեք տղերք, ՀԵՏ։
Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի։ Կարոտս անասելի է, բառերս ու զգացմունքներս խեղդված են արցունքներիս մեջ։ Ատում եմ քեզ սեպտեմբեր, ատում եմ քեզ ամբողջ սրտով։
Արցախցի Բերտա Շահրամանյանի ֆեյսբուքյան էջից

