«Հըզբոլահը» «Քադեր-1» բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ
Թել Ավիվի արվարձանում հրթիռակոծության պատասխանատվությունն ստանձնել են շիական «Հըզբոլահ» կազմակերպության զինված ստորաբաժանումները։ Կազմավորման հայտարարության մեջ, որը հրապարակվել է Տելեգրամ ալիքում, ասվում է, որ հարվածը հասցվել է Մոսադի հետախուզական ծառայության շտաբին։
«Դիմադրության մարտիկներն օգտագործել են «Քադեր-1» (Qader-1) բալիստիկ հրթիռ՝ հարվածելու Մոսադի հետախուզության շտաբին, որը պատասխանատու էր սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում փեյջերի և անլար կապի սարքերի պայթյունների համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշված է տարածված տեքստում։

