ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Յադչին Ռաֆիևը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել կլիմայի օրակարգի շուրջ։

Քննարկվել են նաև Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ապագա գագաթնաժողովի ընթացիկ հարցերը և զարգացող երկրների առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։

Այս համատեքստում նշվել են գագաթնաժողովում հաստատված «Ապագայի պայմանագրի» հավասարակշռված ուղեցույցները՝ բնապահպանական և էներգետիկ համագործակցության զարգացման վերաբերյալ, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի հարթակում ընդունված միջկառավարական որոշումներին։