ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում հայերենով գրառում անելով։
«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», – գրել է նա։

