Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը ԼՂ-ում. «Լրագրողներ առանց սահմանների»
Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
«Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա հրահրեց բնակիչների, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողների զանգվածային գաղթին։
«Լրագրողներ առանց սահմանների» ճգնաժամային ստորաբաժանումը նրանց հետ հանդիպել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ հոգեբանական օգնություն, ուսուցում և մասնագիտական սարքավորումներ առաջարկելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղի լրագրողները ֆիզիկական և հոգեբանական լուրջ վնասվածքներ են ստացել և ստիպված են լինելու նորից կառուցել իրենց կյանքը։
Լրագրողները ստիպված են եղել փախչելու, և այժմ պոտյոմկինյան, ՝կեղծ տպավորություն ստեղծելով, գյուղեր թույլատրվում է այցելել միայն ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- նշվում է հայտարարության մեջ։