Ժամանակին սեպտեմբերը անկախության և հաղթանակի ամիս էր, իսկ հիմա՝ պարտության, անկման և ողբերգության շրջափուլի
Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ արվեց՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:
Այս իրադարձությունների հետևանքով 450-ից ավելի մարդ է զոհվել:
Սա ծանր հարված էր ոչ միայն Արցախին, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, այլ հավաքական առումով` հայ ժողովրդին և հայկական պետականությանը:
Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, իսկ հիմա վերածվել է պարտության, անկման, փլուզման և ողբերգության շրջափուլի:

