Արցախում մնացել է մոտ 100 մլրդ դոլարի գույք. Արմեն Սարգսյան

«Մենք պետք է ամբողջովին և մանրամասն իմանանք Արցախում ունեցած մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել ազերիների ոճրագործությունները և  կոնկրետ թվերով ներկայացնել»,- «Մեկ տարի` առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդական «Genesis Armenia» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Արցախի կառավարության հաշվարկներով, այնտեղ մնացել է 100 մլրդ դոլարի գույք, բայց այն դժվար է գնահատել, քանի որ բնակարանների 30 %-ը 18-րդ դարի է։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ <iframe հավաքագրել և հրապարակել է Արցախի Հանրապետության կորուստները՝ թվերով: Հաշվարկը մոտավոր է:

Արցախի կորուստները՝ թվերով (ինֆոգրաֆիկա)