Օլաֆ Շոլցը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա լրագրողներին ասել է Աստանա կատարած այցի ժամանակ։
Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։ «Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակի խաղաղ զարգացման հնարավորությունները», – նշել է նա։
Ըստ Շոլցի՝ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։

