Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 05:00- 08:00 (Երևանի ժամանակով ժամը 06:00- 09:00) ճանապարհների վերանորոգման պատճառով բոլոր տեսակի տրանսպորտի անցումները փակ կլինեն:

«Միջազգային մայրուղու վրա հրատապ վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում, ինչի պատճառով աշխատանքների ընթացքում մեքենաների տեղաշարժը կդադարեցվի»,- նշված է հայտարարության մեջ։

Մնացած ժամերին ճանապարհորդությունը կիրականացվի սովորական ռեժիմով։