Ես հիմա Ազգային ժողովում եմ, եթե ՔՊ-ն ուզում է, ապա կհանդիպենք․ Բագրատ Սրբազան

Ես հիմա Ազգային ժողովում եմ. եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել։

Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»,- ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։