Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ. կրակոցների դեպքով ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել, հայտնել է կոնգրեսական ԹեյլորԳրինը։

«Հրաձգություն է տեղի ունեցել այն վայրի մոտ, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը. քաղաքական գործիչն այս պահին ապահով է։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբի մոտ»,- հայտնել է կոնգրեսականը։

Թրամփի հաղորդակցության շտաբի ղեկավար Սթիվեն Չունգն էլ հայտնել է՝ Դոնալդ Թրամփն ապահով է, կրակոցները նրան ուղղված չէին։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է, հայտնել է նրա որդին։

«Իրավապահների փոխանցմամբ՝ հայտնաբերվել է ինքնաձիգ»,- ասվում է Թրամփ կրտսերի հայտարարության մեջ։