Այսօր Բաքվում ապօրինաբար պահվող գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Հայաստանի և Արցախի Հանրապետության ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։
2023 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Լյովա Մնացականյանին, և այդ պահից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։
Լևոն Հենրիխի Մնացականյանը ծնվել է սեպտեմբերի 14, 1955, Ստեփանակերտում։
1989 թ. – ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
2005 թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։
Զինվորական ծառայությունը
1983-1985 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1992-1994 թթ. – մասնակցել է Արցախյան ազտամարտին։
1992-2005 թթ. – զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։
2005 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։
2007 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։
2012 թ.- հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2015 թ. – հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
2015 թ. – հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար-
2018թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` նա նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։
2003 թ. – շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2014 թ. – սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Մարշալ Բաղրամյան» և ՀՀ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

