Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց, լրագրողներին նրա հետ խոսելու հնարավորություն չտրվեց

Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։

Նշենք, որ երեկ դատարանը փոխեց  Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ դատավարությունը կշարունակվի տնային կալանքի պայմաններում։