Մոսկվայի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված մղումը «հարված է թիկունքից»․ Ֆադահոսեյն Մալեքի

Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` աջակցելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը կոչված է Ադրբեջանի Հանրապետությունը կապել Նախիջևանի հետ՝ առանց հայկական անցակետերի։ Այս մասին գրում է ParsTodayը։

Այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին:

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։

Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը  որակել է որպես «հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և  նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։