Սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն կքննի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների սահմանադրականությունը
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։
Սահմանադրական դատարանի հանրային կապերի բաժնից լրատվամիջոցներին հայտնել են, որ Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։ Հարցի քննությունը նշանակված է սեպտեմբերի 24-ին։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:

