Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ է նշանակել եվրահանձնակատար, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Նա հանձնարարել է նրան ստեղծել միասնության կառավարություն, որը կծառայի երկրին և ֆրանսիացի ժողովրդին», – ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը: