Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին. Մնացական Սաֆարյան

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, չհստակեցնելով, սակայն, թե ինչ ձևաչափով:

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հաղթանակի 80-ամյակի պատվին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին։