Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային։ Այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տարածած ուղերձում հայտնել է, որ Պոլտավայում Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 180-ը։ Հարվածել են ուսումնական հաստատությանն ու հարևան հիվանդանոցի տարածքին։ Մասամբ ավերվել է կապի ինստիտուտի շենքերից մեկը։
«Կարգադրել եմ դեպքի բոլոր հանգամանքների օպերատիվ հետաքննություն անցկացնել։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր, հարվածի առաջին րոպեներից օգնում են մարդկանց»,- ասել է Զելենսկին։

