Առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ գործընկերներ,
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 երեխաներ․ նրանց համար կկազմակերպվի մուլտֆիլմի դիտում։
Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառումը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ»։