Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ են ընտրվել

Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց, հայտնում են Դատական դեպարտամենտից։

«Օրակարգում Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝ Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։

Շնորհավորում ենք ընտրված անդամներին և մաղթում հաջող ընթացք»,-ասված է հաղորդագրության մեջ: