Մեր ժողովուրդների միջև կապերն անկասկած կամրապնդվեն. Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերան վստահություն է հայտնել, որ հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն։

Այս մասին Անա Օլիվերան նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Շատ շնորհակալ եմ, նախարար։ Հուսով եմ, որ հանդիպումը Ձեզ համար նույնքան արդյունավետ էր, որքան մեզ համար: Անկասկած, մեր ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն», – նշել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը։