Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ալիևը Լուկաշենկոյին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։

Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկրների միջև հարաբերությունների զարգացումից։

Ադրբեջանը հիշեցրել է Լուկաշենկոյի այցը Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ՝ հայտարարելով, թե այս իրադարձությունը նպաստել է «հարաբերությունների ամրապնդմանը»։