ԱԳՆ-ում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողով կանցկացվի

Հայաստանում ԱԳՆ նախաձեռնությամբ 2024թ. սեպտեմբերի 9-ից 11-ը «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:
 Լուսաբանման ենթակա պաշտոնական հատվածը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին, ուստի լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև սեպտեմբերի 5-ը գրանցվել հետևյալ հղումով՝  https://forms.gle/3wzPvaC7oCaKrxKz9:
 «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում` ուղիղ հեռարձակմամբ:
Մամուլի կենտրոնները հագեցած են տեսա- և ձայնասարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար, խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ՝ լարեր և այլ սարքավորումներ:
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողով աշխատանքային լեզուն անգլերենն է:
Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի սոցիալական հարթակներին՝
 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն․
 +374 60 620 205/206