Ծննդատան գլխավոր մուտքի դիմաց գտնվող առևտրային կրպակների հետ որևէ առնչություն չունենք. «Մարգարյան ծննդատուն»
«Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն արձագանքել է իր շենքի մուտքի մոտ տեղադրված սուրճի կրպակի վերաբերյալ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառմանը:
«Օգտատեր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջում «Մարգարյան հիվանդանոցի սուրճի նոր բուդկան» հրապարակման վերաբերյալ «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն հայտնում է, որ ծննդատան գլխավոր մուտքի դիմաց գտնվող առևտրային կրպակների հետ որևէ առնչություն չունի:
Տեղեկացնում ենք նաև, որ վերջինների գործունեության վերաբերյալ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ ՓԲԸ-ն բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին»,- նշել են գիտահետազոտական կենտրոնից:

