Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ցանկացած համաձայնագրի

Իրանը կաջակցի հրադադարի ցանկացած համաձայնագրի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև, որի պայմանները ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Հալիլ ալ-Հեյայի հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի ցանկացած համաձայնագրի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ պաշտոնական թելեգրամ-ալիքը։ Ինչպես նշել է Արաղչին, Թեհրանի դիրքորոշումը Գազայի հակամարտության հարցում մնում է անփոփոխ նոր կառավարությունից հետո, և Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին ինչպես առաջ։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն իր հերթին շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասի։ Հալիլ ալ-Հեյան ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ցուցաբերում է Իրանը։