Կիրովի մարզի Կոտելնիչ քաղաքը ենթարկվել է անօդաչուի գրոհի
Կիրովի մարզի Կոտելնիչ քաղաքը ենթարկվել է անօդաչուի գրոհի, իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը։
Նպատակը, ըստ նրա, նավթամթերքներն էին։ Ոչ ոք չի տուժել, հրկիզում չի եղել, հավաստիացրել է պաշտոնյան։
Կոտելնիչը մոտ 1,5 հազար կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից։ Մինչ այժմ Կիրովի մարզում նման գրոհների մասին չի տեղեկացվել։
Անցած գիշեր անօդաչուների գրոհներ են գրանցվել Ռոստովի եւ Վորոնեժի մարզերում։ Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքից ոչ հեռու գտնվող նավթաբազայում հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք, որ Ռոստովի մարզում արդեն 10 օր է՝ չեն կարողանում վերացնել մեկ այլ Պրոլետարսկի նավթաբազայում բռնկված հրդեհը։

