Ուկրաինական ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով հարձակվել է Ռոստովի մարզի նավթաբազայի վրա․պայթյուններ են լսվել
Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքից ոչ հեռու գտնվող նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է տեղի Տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։
«Թշնամին կրկին հարձակվել է նավթաբազայի վրա։ Այրվում է մի քանի ցիստեռն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կամենսկի բնակիչները հայտնել են, որ պայթյուններ են լսել։ Հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանում խոցել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք, հայտարարել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը:
Հիշեցնենք՝ Ռոստովի մարզում արդեն 10 օր է՝ չեն կարողանում վերացնել մեկ այլ նավթաբազայում բռնկված հրդեհը։

