Արտակ Քամալյանը նշանակվել է Փաշինյանի գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Վարչապետի որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։

Մինչ նոր նշանակումը Արտակ Քամալյանը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոն։