Ինչո՞ւմ է մեղադրվում Telegram-ի հիմանադիրը

Telegram-ի հիմանադիր Պավել Դուրովը մեղադրվում է Telegram-ում կիբեռ և ֆինանսական հանցագործությունների ոլորտում համագործակցությունից հրաժարվելու մեջ, գրում է Reuters-ը։

Դուրովի գործի հետաքննությամբ զբաղվում է կիբեռհանցագործության և խարդախության դեմ պայքարի ազգային վարչությունը, գործակալությանը հայտնել է ֆրանսիական ոստիկանության աղբյուրը:

Գործակալությունը նշում է, որ Դուրովը դեռևս կալանքի տակ է։