Բելգորոդի մարզում փակել են Ուկրաինային սահմանակից ևս 3 բնակավայրերի մուտքերը
Բելգորոդի մարզի իշխանությունները փակում են Ուկրաինային սահմանակից ևս երեք բնակավայրերի մուտքը, հայտնում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի Դրոնովկա, Պորոզ, ինչպես նաև Վալույսկի քաղաքային շրջանի Ստարի Խուտոր գյուղերի փակումը պայմանավորված է բարդ օպերատիվ իրավիճակով։
Պաշտոնյան հայտարարել է, որ իշխանությունները սահմանամերձ այդ գյուղերի բնակիչներին կաջակցեն գույքի դուրսբերման հարցում, կտրամադրեն միանվագ ֆինանսական աջակցություն ու կհերթագրեն բնակարանների ցուցակում։
Նշված 3 գյուղը գտնվում են ուկրաինական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և վերջին ամիսներին պարբերաբար ենթարկվում են գնդակոծության և դրոնների հարձակումների։ Բելգորոդի մարզում ընդհանուր առմամբ շուրջ 30 բնակավայրի մուտքերը փակ են, բնակիչները՝ տարհանված։

