Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Խարկովի մարզի վրա
Ուկրաինայի զինված ուժերի երրորդ գրոհային բրիգադը հայտնում է Խարկովի մարզում հարձակման մեկնարկի մասին․
«Մենք վերադարձնում ենք տարածքները: Հակագրոհային գործողությունների արդյունքում բրիգադը վերահսկողության տակ է վերցրել պաշտպանության գումարտակային շրջանը, դասակի, վաշտային հենակետերը և առաջ է շարժվել դեպի ռազմաճակատի խորքը գրեթե երկու քառ. կմ-ով», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Գործողության գլխավոր խնդիրն էր խոցել ՌԴ 20 բանակի հարձակողական ներուժը։ Այս պահին այդ խնդիրը կատարվել է», – հայտարարել է բրիգադի հրամանատար Անդրեյ Բիլեցկին։

