Հանրային խորհրդի հին կազմը կցրվի

Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրությանն ավելի վստահելի դարձնելու համար, օրենքի ուժով Հանրային խորհրդի ներկայում գործող կազմը ցրվելու է, ձևավորվելու է նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի նոր հանձնաժողով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության հերթական նիստում հայտնեց  արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

Փոխնախարարը ներկայացրեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում կձևավորի նոր Հանրային խորհուրդ․ «Փաստահավաք խումբը 7 անդամից բաղկացած կլինի, որոնք կառաջադրեն ՀԿ-ները և նրանք քաղաքականապես չեզոք պետք է լինեն»։