Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում. դեսպանը հանդիպել է Սինանյանին

Հայաստանում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

«Քննարկում ՀՀ կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանի հետ։

Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում և ամենամեծը Եվրոպայում»,- գրել է դեսպանը «X»-ի իր միկրոբլոգում։