Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են երկրի հյուսիսում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են երեք բալիստիկ հրթիռ և 26 ԱԹՍ-ներից 25-ը, որոնք արձակվել են երկրի ինը շրջանների ուղղությամբ։

Հյուսիս-արևելյան Սումիի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին, խոցվել է էներգետիկ օբյեկտ, որի պատճառով 72 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։