Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք է անցկացրել Ալիևի տանը
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի և նրա կնոջ հետ ոչ պաշտոնական ընթրիք է անցկացրել Ադրբեջանի նախագահի նստավայրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Պուտինն Ադրբեջանում է պետական այցով։
Կրեմլը հայտնել է, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

