Հայ եկեղեցին դուք եք, հայ ազգն ու ժողովուրդը դուք եք․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մեկնարկեց երիտասարդաց միությունների «Մենք երիտասարդներ ենք, ովքեր ծառայում են դարավոր եկեղեցուն» խորագրով երիտասարդաց միությունների երկրորդ խմբի հավաքը։

Ծրագիրը մեկնարկեց Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյանի օրհնության խոսքով։ Սրբազան Հայրը հորդորեց երիտասարդներին լինել ընկերասեր, հասկանալ դիմացինին, մոտենալ քրիստոնեաբար և հավելեց․ «Հայ եկեղեցին դուք եք, հայ ազգն ու ժողովուրդը դուք եք։ Դուք պետք է ավելի ուժեղ լինեք»:

Երիտասարդների այսօրվա առաջին հյուրը գրող հրապարակախոս Դավիթ Սամվելյանն էր:

Հյուրը խոսեց երիտասարդների կյանքում հանդիպող դարի մարտահրավերներից, գիրք կարդալու, ինքնազարգացման և ինքնաճանաչողության կարևորության մասին։ Հորդորեց երիտասարդներին լինել առաքինի քրիստոնյա։

 

Արագածոտնի թեմ