Իրանը կարող է առաջիկա ժամերին հարվածել Իսրայելին. Պաղեստինի առաջնորդ

Իրանը կարող է առաջիկա ժամերին որոշել հարվածել Իսրայելին` ի պատասխան Իսմայիլ Հանիաի սպանության, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում», – ասել է Աբասը։
Նա նշել է, որ իրենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ են պատերազմին։