Իրանն Ադրբեջանի հետ սահմանին ռազմածովային զորավարժություններ է սկսել

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին, հայտնել է Աստարայի փոխնահանգապետը։

Զորավարժություններն անցկացվում են Աստարա նավահանգստի մոտ, տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայնից: Վարժանքների ընթացքում կմշակվեն հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախներին։