Թուրքիան ստացել է ամերիկյան F-16 կործանիչները
Թուրքիան և ԱՄՆ-ը գործարքի մեջ են մտել, որի արդյունքում հանրապետությունը ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև ինքնաթիռների արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters–ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խոչընդոտների, քանի դեռ վերջին ինքնաթիռը չի մատակարարվել Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։

