Մակրոնը մերժել է Ատալի հրաժարականի խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել հանրապետության վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse-ը։

Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը վարչապետին խնդրել է «ժամանակավորապես մնալ պաշտոնին, որպեսզի ապահովվի կայունությունը երկրում»։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը գնացել էր Ելիսեյան պալատ, որպեսզի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հանձնի հրաժարականի խնդրանքը։